Thursday, 02 07 2026
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները

Սարգսյանի բոնո՞ւսը, թե՞ պաշտպանությունը Պուտինից

Ռուսաստանի նախագահ Պուտինը այցելել է Անկարա, որտեղ բանակցություն կունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Հայաստանի շահերի տեսանկյունից ռուս-թուրքական հարաբերության նշանակության և կարևորության ու նաև՝ թե՛ պատմական նախադեպային, թե՛ ընթացիկ աշխարհաքաղաքական բովանդակության տեսանկյունից վտանգավորության մասին խոսվել է բավականաչափ, և, ցավոք սրտի, Ռուսաստանն ու Թուրքիան դեռևս առիթ կտան այդ մասին խոսելու:

Իհարկե, միաժամանակ միամիտ կլինի ասել, որ Պուտինի և Էրդողանի բանակցության հիմնական առարկան Հայաստանն է և հայկական շահերն են այդ բանակցության սեղանին, առավել ևս՝ այժմ, երբ երկու երկրները լուրջ հակադրության մեջ են Արևմուտքի հետ, միաժամանակ ունեն Սիրիայի հարց, այժմ գուցե նաև Իրաքյան Քուրդիստանի հասունացող հարց:

Միևնույն ժամանակ օդանավային հայտնի բախումից հետո Ռուսաստանն ու Թուրքիան, սկսելով հաշտվել 2016 թվականի մայիս-հունիսից, այդուհանդերձ՝ դեռևս հեռու են լիարժեք վստահության վերականգնման կետից, և դա ակնհայտ է, մյուս կողմից՝ նաև ակնհայտ են այդ կետին հասնելու ջանքերը, օրինակ՝ ռուսական С 400 հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի տեսքով:

Այդ ամենով հանդերձ՝ Թուրքիան ու Ռուսաստանն անկասկած, հայերից բացի, խոսելու շատ բան ունեն, սակայն որքան նրանք, հայերից բացի, խոսելու շատ բան ունեն, այնքան շատ կարող են խոսել հայերից: Եվ այստեղ իրավիճակը առավել ուշագրավ է դառնում այն խոսքերի ֆոնին, որ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հասցեին հղեց Հայաստան-Սփյուռք համաժողովում, իսկ հետո նաև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթում:

Հայաստան-Սփյուռք համաժողովում նա կոչ արեց հայկական լոբբիստական կազմակերպություններին արձագանքել Թուրքիայի ուրացման քաղաքականության խստացմանն ու փոխել մարտավարությունը: Դա ենթադրում է մարտավարության առավել խստացման կոչ, իսկ առավել խիստ մարտավարությունը ենթադրում է պահանջատիրության առավել խստացում: Իսկ Ռուսաստանը Թուրքիային մշտապես առաջարկել է հայկական հարցից, այսպես ասած, «գլխացավի դեղ»՝ Հայաստանի վրա իր ազդեցության տեսքով, եթե Անկարան պայմանավորվի իր հետ: Այդ առաջարկն, օրինակ, ևս մեկ անգամ հնչեց 2016-ի հունիսին, երբ Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց հայերի Ցեղասպանությունը: Ընդ որում, այդպիսի խնդիրներից պաշտպանվելու ռուսական առաջարկից հետո նաև սկսվեց ռուս-թուրքական հաշտության գործընթացը:

Եվ ուրեմն հարց է ծագում՝ արդյոք Պուտինը Անկարայում Թուրքիային կառաջարկի՞ պաշտպանություն հայկական պահանջատիրության խստացման «գլխացավից»: Եվ արդյոք Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հայաստան-Սփյուռք համաժողովում առավելապես խաղաքարտ չէ՞ր Պուտինի ձեռքին՝ Անկարա այցից առաջ: Միևնույն ժամանակ կա նաև մեկ այլ հարց՝ իսկ Սերժ Սարգսյանը կամ Հայաստա՞նը ինչ կստանան Պուտինին Թուրքիայի դեմ այդ խաղաքարտը տալու համար:

Մյուս կողմից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սերժ Սարգսյանը հայտարարեց 2018-ի գարուն առանց հայ-թուրքական արձանագրությունների մտնելու մասին: Դա դիտվեց իբրև վերջնագիր, թեև դժվար է պատկերացնել, որ Թուրքիան զիջի այդ վերջնագրին, և ուրեմն դժվար է պատկերացնել, թե Սերժ Սարգսյանը անում էր այդ հայտարարությունը հույսով, որ Թուրքիան մինչև գարուն կվավերացնի արձանագրությունները: Իսկ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, որի, այսպես ասած, «մահվան վկայականի» են վերածվել այդ արձանագրությունները, նախաձեռնվել է հենց Ռուսաստանում. Մոսկվայում է Սարգսյանը հնչեցրել իր մտադրությունը, երբ կատարել էր առաջին նախագահական այցը Ռուսաստան: Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մասին, իսկ 9 տարի անց էլ Նյու Յորքում հայտարարեց նախագահության տասնամյակի ավարտին այդ արձանագրություններից հրաժարվելու մասին:

Դա էլ Պուտինի՝ Անկարա այցին ընդառաջ նրան տրված բոնո՞ւս էր հայկական հարցի համատեքստում, թե՞ Սարգսյանը Նյու Յորքի հայտարարությամբ անում էր հակառակը՝ պաշտպանվում էր Պուտինի թուրքական այցից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում