ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին նախագիծը ամեն ինչի մասին էր՝ բացի ներկայացված նախագծից:
«Առկա մի շարք աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ շաղկապել ԵԱՏՄ մեր անդամության հետ և շեղել օրակարգային հարցը… թեպետ սա մեղադրանք չէ, պարոն Փաշինյան, դժվար էր սահմանազատել երկրորդ և չորրորդ հարցերը: Ես հասկանում եմ նաև այն հնարքը, որ հիմա գալու է՝ ակնհայտ է, որ եթե քվեարկությունը չլինի ձեր սրտով, Էդմոն Մարուքյանը չի գա հարցի քննարկմանը, և հաջորդ հարցը մեխանիկորեն հետաձգվելու է: Այսպիսի մարտավարական հնարք եք կարծես փորձում օգտագործել»,- հայտարարեց Աշոտյանը:




































