Իրաքի զինված ուժերը Թուրքիայի զինվորականների հետ զորավարժություններ կսկսեն Իրաքյան Քրդստանի սահմանին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոտոսի»-ն, այս մասին ասվում է Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
«Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարում է Իրաքի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների մեկնարկի մասին»,- ասվում է Իրաքի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունում:









































