Thursday, 02 07 2026
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կառուցողական չէր. մադրիդյան այդ օրակարգը վտանգում է մեր ազգային շահերը

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

-Պարոն Մելիքյան, նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցավ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը։

-Քանի դեռ հակամարտության կարգավորման առանցքը շարունակում է կազմել «Մադրիդյան սկզբունքներ» կոչված հայեցակարգը, նման հանդիպումներից և ոչ մեկը կառուցողական համարել չի կարելի: Ավելին՝ մադրիդյան այդ օրակարգն ուղղակիորեն վտանգում է մեր ազգային շահերը և դրա շրջանակներում անցկացված ցանկացած հանդիպում հայկական կողմի քաղաքական և դիվանագիտական խորացող անլիարժեքության հերթական հավաստում կարող ենք համարել:

-Արդյոք մեկ քայլ առաջ այս հանդիպումը կարող եք գնահատել այն դեպքում, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ընդունել է միջնորդների մի շարք առաջարկներ բանակցությունները վերսկսելու համար:

-Քանի որ, ինչպես վերն ասվեց, Մադրիդյան սկզբունքների հիման վրա են ընթանում հայ ու ադրբեջանցի պաշտոնատարների այդօրինակ հանդիպումներն ու քննարկումները, իսկ այդ սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացն էլ ոչ միայն հակասում է մեր շահերին, այլև էապես ավելացնում է լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ապա, հասկանալի է, որ ադրբեջանական կողմն այստեղ որոշակի առավելություններ է իր համար ապահովում: Շնորհիվ հայ պատասխանատուների անդեմ ու ոչ-սկզբունքային բանակցային կեցվածքի, պաշտոնական Բաքուն կարողանում է մի կողմից կենդանի պահել բանակցային գործընթացը և առաջ մղել առանց նախապայմանների Արցախի ներկայիս տարածքի երկու երրորդից հայկական զինուժը դուրս բերելու պահանջը, իսկ մյուս կողմից իրականացնել Ադրբեջանի տարածքը «լկտի ագրեսորից» նաև ուժի կիրառմամբ «ազատագրելու» քաղաքականությունը: Քանի որ միջնորդների համար կարևորը բանակցային գործընթացի շարունակականության ապահովումն է՝ նրանք անտեսում են Ադրբեջանի ռազմական ակտիվության պարբերական բռնկումները: Հայկական կողմի քաղաքական ամլության արդյունքում է, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ գործողությունները չեն կանխվում քաղաքական մակարդակում վարվող արդյունավետ հակախաղի կիրառման շնորհիվ, իսկ այդ պահվածքի գինը վճարվում է մեր զինվորականների կյանքերով: Սա անհանդուրժելի է:

-Այնուամենայնիվ, բանակցությունները վերսկսելու ինչպիսի՞ հնարավորություն կա հիմա։

-Մադրիդյան օրակարգով բանակցությունների վերսկսումը կնշանակի, որ քաղաքական լուծում կամ չի լինելու, կամ էլ լինելու է պաշտոնական Երևանի կապիտուլյացիայի տեսքով: Այսինքն՝ գործընթացը կամ կշարունակի մնալ փակուղում, կամ էլ մեր պարտությամբ կավարտվի: Երկու տարբերակներն էլ անընդունելի են մեր ազգային շահերի և անվտանգության ապահովման համատեքստում:

-Ի՞նչ կարելի է սպասել Սարգսյան-Ալիև հանդիպումից։ Ադրբեջանն ինչո՞ւ այս փուլում շտապողականություն ցուցաբերեց, արդյոք իսկապե՞ս ձգտում է բանակցությունների վերսկսման։

-Այո, Ադրբեջանը ձգտում է բանակցությունների վերսկսման, քանի որ հենց այդ կերպ լիարժեքորեն ապահովում է իր կողմից սահմանած քաղաքական նպատակների իրականացմանը միտված ծրագրի գործնական կիրառումը: Հայկական կողմերն արդյունավետ քաղաքական հակախաղ չունեն և, դատելով ամեն ինչից, չեն էլ ցանկանում ունենալ: Նրանք ընտրել են ճակատային գծում ռազմական հակահարվածներ հասցնելու անպտուղ մարտավարությունը, քանի որ այդպիսով գլխանց թիրախ են դարձնում մեր սահմանների պաշտպաններին՝ հակառակորդն է որոշում, թե երբ, որտեղ և ինչ ծավալի հարված է հասցնելու հայկական դիրքերին, ինչն ամեն դեպքում առավելություն է տալիս նրան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում