Բրիտանացի նորապսակների կեսից ավելին առաջին ամուսնական գիշերը սեքսով չի զբաղվում: Համաձայն հարցումների՝ ամենից հաճախ երկար սպասված մտերմությանը խանգարում է ալկոհոլը:
Վերջին երեք տարիներին ամուսնացածների շարքում հարցման է ենթարկվել ավելի քան 2000 բրիտանացի: Նրանց 52 տոկոսը խոստովանել է, որ ամուսնական պարտականությունների կատարմանն անցել է ոչ առաջին օրվանից:
24 տոկոսը հայտարարել է, որ մեղավորը եղել է փեսան, ով չափազանց բուռն է նշել ամուսնանալու առիթը, 13 տոկոս դեպքերում ալկոհոլը չարաշահել են հարսնացուները: Պատասխանողների 16 տոկոսը նշել է, որ հարսանիքի վերջում հարսնացուները քնել են, իսկ 4 տոկոսը նշել է, թե փեսան է քնել:
Եվս 9 տոկոսը չի կարողացել առաջին գիշերը սեքսով զբաղվել մեղրամսի մեկնելու ճանապարհին գտնվելու պատճառով, իսկ 7 տոկոսը նախընտրել է շարունակել խրախճանքը ընկերների հետ:
Հետազոտությունն անցկացրել է Voucher Codes Pro արժեկտրոնային ծառայությունը:










































