YouTube-ի The Slow Mo Guys օգտահաշվի տղաները հետաքրքիր ժամանցային տեսանյութ են պատրաստել արկածախնդիր համացանցային հասարակության համար:
Հանուն տեսանյութի նկարահանման՝ նրանք բարձրախոս են փչացրել, սակայն արդյունքն արդարացնում է նրանց քայլը: Մասնակիցները տարբեր գույների ներկ են լցրել բարձրախոսի վրա ու միացրել այն:
Slow Motion ռեժիմով (վայրկյանում 2500 կադր արագությամբ) ներկի միախառնումը ու ցայտքերը հիանալի են ստացվել:









































