Monday, 06 07 2026
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան

Ժիրայրի այս նախաձեռնությունը ողջունում եմ, սակայն այն չեմ տեսնում իբրև ազգի փրկության ճակատ. Արմինե Առաքելյան

ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ժիրայր Սեֆիլյանի կոչին, որը առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.

Ես նեքոյիշեալ նիւթը երէկ մեսընջըրով ստացայ իմ սիրելի կին իրաւունքների պաշատպան և փաստաբան սիրելի Նինայից:

Եթէ թոյլ տաք ուզում եմ այս մասին Ձեզ հետ, բոլոր՝ ողջամիտ, գիտակից, նւիրւած մարդ, հայ մարդ և հայութեան անցեալով, ներկայով և ապագայով նախանձախնդիր էակների հետ, նրանք ուր որ էլ լինեն Հայաստանում կամ Հայաստանից դուրս, ԱՆԿԵՂԾ կիսւել: Գուցէ գրութիւնս մի քիչ երկար ստացւի և դրա համար հայցում եմ ձեր ներողամտութիւնն ու համբերատար ընթերցումը:

Նախ և առաջ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ իմ սիրելի ընկերոջ Ժիրայրի այս նախաձեռնութիւնը որ միտում ունի մեր ժողովրդի և Ազգի համախմբանը մեր անհատական և հաւաքական կեանքի այս օրհասական ժամանակաշրջանին և ուրախ եմ ու շնորհակալ եմ որ ես ևս առիթ կ՛ունենամ, այս անգամ մեր այս պատմական հաւաքական համագործակցութեան նոր փուլին իւրայատուկ ստեղծագործական նախաձեռնութեանը ակտիւ և անմնացորդ մասնակցելու, բնականաբար միշտ համաձայն իմ էութեան, իմ կրած արժէքային համակարգի ու իմ կուտակած իմացութեան ու կենսափորձից սերտած դասերի:

Հէնց վերոյիշեալից ելնելով և ինչպէս հանրային ոլորտում ԲԱԶՄԻՑՍ ասել ու կրկնել եմ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՅՍՏԱԿ ԱՍՈՒՄ ԵՄ՝ վեարնորոգւող և առողջ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ-ի մշակում և կերտում չի կարելի ակնկալել ու կենսագործել՝ հնացած, փչացած, անպատիժ մնացած նոյնիսկ հանցագործ միևնոյն մարդկանց կամ այսպէս կոչւած հանրային գործիչների հետ որոնք մասն են կազմել և դեռևս կազմում են ու համգարոծակցել են և դեռևս շարունակում են համագործակցել 26 տարի շարունակ մեր նորածին և պատանի Հայրենիքը ոչնչացնող ՀԱՆՑԱԳՈՐԾ և ՈՃՐԱԳՈՐԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ հետ յանուն իրենց տխմար ու անձնական կամ գործակալական միտումների ու շահերի ու քաղաքականութիւնների:

Այս սկզունքային ԻՄԱՍՏՈՒՆ քաղաքական հաստատումից ելնելով ու նաև նկատի ունենալով քաղաքականութեան միւս կենսական սկզբունքը որ մենք ապրում ենք ԻՐԱԿԱՆ աշխարհում և ներկայիս ՈՒՆԵՆՔ ԱՅՆ ԻՆՉ ՈՒՆԵՆՔ և որ ազգովի ու ողջ Հայրենիքով՝ Հայաստան և Արցախ իրապէս կանգնած ենք ոչնչացման անդունդի եզրին յանձինս հէնց այդ տխմար և հիմար հանրային գործիչների ովքեր ճշմարիտ քաղաքականութիւնից բան չեն հասկացել և չեն հասկանում քանզի չունեն ոչ համապատասխան կրթութիւնը և ոչ էլ մարդկային ու ազգաին համապատասխան արժէհամակարգը և ոչ էլ իրական կենսափորձը ԱՐԴԱՐ հանրոյթներ կերտելու որև է մակարտակում… պարզապէս ինքնասիրահարւած են իրենց և իրենց կառոյցների ու խմբակների ու իրենց անձնական էգով և շահերով:

Հետևաբար ես Ժիրայրի այս նախաձեռնութիւնը ողջունում եմ սակայն այն չեմ տեսնում Ո՛Չ իբրև Ազգի ՓՐԿՈՒԹԵԱՆ ՃԱԿԱՏ, Ո՛Չ էլ Ազգի նւիրեալների ցանկ որ հաւակնութիւն ունեն կամ կ՛ունենան ԱԶԳԸ և ՀԱՅՐԵՆԻՔԸ ՓՐԿԵԼՈՒ այն ճահիճից որ հէնց ազգովի են կերտել: Այդ ցանկում գրեթէ ԲՈԼՈՐԸ բացի ես, Ալէքը և մի քանի հոգի, ԲՈԼՈՐ միւսները առանց խտրականութեան մեղսակիցներ են եղել և շարունակում են լինել այս քրէաօլիգարխիկ հանցագործ համակարգի ստեղծմանը և սնուցմանը թէ՛ հայկական և թէ՛ համաշխարհային յարթութիւններում:

Մարդկային այն հանրոյթը որ հաւաքական տհասութիւն է ապրում անընդհատ ուրախանում է որ փրկիչներ են իրեն փրկելու և որ ինքը այդ հանրոյթում միայն զոհ է կամ կրաւորական սպառող և ստացող և իր ապատիայով, իր պարտիզանութեամբ ու կլանային տխմար մտածողութեամբ իր կեանքի ճակատագիրը յանձնում է այսպէս կոչւած իրենից տխմար առաջնորդներին և մտածում որ նրանք ամէն հարցերը կլուծեն իր համար որպէսզի նա երջանիկ ապրի, իսկ մանաւանդ այդ միևնոյն տխմար առաջնորդներին որ հանցագործ են և ոճրագործ հէնց նոյն այդ հանրոյթի վերաբերեալ… ապա արժանի է վեարցման քանզի քաղաքականութեան մէջ միայն իմաստուններն են կարողանում իրենց կեանքը տնօինել համաձայն իրենց անհատական ու հաւաքական տեսլականի որ իրենք են մշակում և դասեր քաղելով իրենց և ուրիշների սխալներից:

——————————–
Այս ամէնի լոյսի տակ ու ժիրայրի մտահոգութիւնները կիսելով ինչ եմ առաջարկում?

Այս նախաձեռնութիւնը այսինքն ժողովրդի ու ազգի համախմբումը յանուն նոր առողջ ԱՐԴԱՐ քաղաքական համաակարգի ստեղծման և ամրապնդման

1- Սկսել Ժիրայրի առաջարկած հէնց այդ ցանկով և աւելացնելով ուրիշներ ինչպէս Ժիրայրն է առաջարկում;

2- Ամողջ գործընթացը ԱՆԽՏԻՐ տանել ԲԱՑ, ԹԱՓԱՆՑԻԿ և բոլոր նիստերը ՀԱՆՐԱՅԻՆ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՄԲ:

3- Գործընթացին մասնակցութեան համաձայնութիւն տւողները ՍԿՍԵՆ իրենց անհատական սխալների կամ/և հանցագործութիւնների մասին յստակ և պատշաճ հանրային հաշւետւութիւն տալ և առիթ տրվի որ մարդիկ ուղղիղ կապով կարողանան մասնակցեն գործըթացին և իրենց անկեղծ և պատասխանատու հանրային ՀԱՇՒԵՏՒՈՒԹԻՒՆԸ ՊԱՀԱՆՋԵՆ այդ մարդկանցից, բայց նաև ինքնաքննադատութեան սկզբունքով այսինքն թոյնը չի թափւում զուտ հանգստանալու համար այլև միտումը անաչառ ու արդար հաշւետւութիւնն է որ կ՛օգնի սխալների գիտակցման բայց նաև հանցագործութիւնների հանրային խոսովանութեան և բացայայտման:

Բնականաբար դա սկզբունքօրէն պիտի ունենայ արդարադատական հետևանքներ: Սակայն քանի մենք քրէաօլիգարխիկ համակարգում ենք ապա դա պիտի նշանակի որ հանցագործութեան մասին որևէ յայտարարութիւն կ՛ունենա միջազգային իրաւունքից բխող հետևանքներ այդ անձի և այն միւս անձանց մասին որ հանցագործութեան մասինակից են եղել: Ճշմարտութեան բացայայտումը և սխալների ու մեղքերի խօստովանութիւնը ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ճիգերով կ՛օգնեն հանրութեան, ժողովրդի և ազգի մաքազարդման, հաշւետւութեան և յետոյ միայն դրա հիմման վրայ կարելի կլինի վեարնորոգման ու հաշտեցման ու ապա համագործակցութեան մասին գործնական գործընթաց զարգացնել:

Այս ամէնի նպատակը քինախնդրութիւն և անձնական հաշիւներ կամ վանդետա իրագործել չի այլև մեր հաւաքական պատմութիւնը սրբագրելն է որպէսզի մեր և մեր ապագայ սերնդներին կարողանանք օրինակ դառնալ իրական ճշմարիտ հայկական վերածննունդի: Սուտի, կեղծիքի և հանցագործութեան լղոզումը միայն արագացնելու են դէպի ոչնչնացման անդունդը գնացող սլացքը:

Գաղութացումը միայն արտաքին լծից ազատագրւելը չէ այլև նախ և առաջ մտքի և հոգու սովից ու ստրկամտութիւնից ու տխմար փոքր էգոիզմից ու յատւածապաշտութիւնից ինքնազատագրւելն է: Այսինքն այն ախտը որ թոյլ է տւել արտաքին գաղութացման և ներքին արատաւորման և սա դարեր շարունակ:

Սիրով պատրաստ եմ համագործակցելու բոլոր և կրկնում եմ ԲՈԼՈՐ նրանց հետ որ կիսում են և կկիսեն իմ այս մտքերս և պատրաստ եմ օր առաջ այս հաւաքական առողջացնող և ստեղծագործական գործըթացին լիարժէք մասնակցել;

Սիրով ու յարգանքներով՝

Արմինէ Առաքելեան
Քաղաքագէտ և Միջազգային Իրաւաբան
23/09/2017

Արագածօտնի Մարզ, Հայաստան, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

Հ.Գ՝ Անկախ այն հանգամանքից թէ մեր հայ ժողովրդի ու ազգի քաղաքական գիտակցութիւնը ինչ մակարդակի է և ովքեր կգտնւեն որ կմասնակցեն կամ չեմ մասնակցի այս պատմական նախաձեռնութեանը… Ես ամէն ինչ անելու եմ որ Հայաստանում այլևս ՉԼԻՆԵՆ քաղաքական բանդարկեալներ: Սա ասել եմ և նորից եմ ասում որև է էակին իր հայացքների համար բանդարկելը, կամ կալանաւորելը կամ կտտանքների ենթարկելը հանցագործութիւն է և ՊԱՏԺԵԼԻ և ես շարունակել ու եմ ամէն ինչ անել յանուն այդ արդարութեան հաստատմանը թէ իմ Հայրենիքում թէ համամարդկային մակարդակներում: Սիրում և յարգում եմ քեզ Ժիրայր ջան և դուք բոլորդ դուրս էք գալու այդտեղից: Միասին ենք հզօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում