Monday, 06 07 2026
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում

Իշխող համակարգի հանցավոր հիմքերը

Հայաստանի ներկայիս հասարակական-քաղաքական վիճակը հիմնականում բնորոշվում է խտացված գույներով, ինչը նաև օրինաչափ է՝ իրավիճակը ոչ միայն հեռու է բարվոք լինելուց, այլ ստացել է սպառնալից դրսևորումներ: Սակայն այնուհանդերձ կան դրական հիմնարար միտումներ, որոնցից մեկն էլ այն է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսը ձերբազատվում է տաբուներից:

Այսօր գրեթե չկան հասարակության համար փակ թեմաներ: Սա մի կողմից նպաստում է քարոզչական մանիպուլյացիոն տեխնոլոգիաների առավել արդյունավետ կիրառմանը, մյուս կողմից, սակայն, այդ ամենն էլ ժամանակավոր է և տաբուների հաղթահարումից հետո հասարակությունն անկասկած կգա մի վիճակի, երբ «թացն ու չորը» կտարբերի շատ ավելի որոշակի, քան այժմ: Ի վերջո, այդ վիճակին գալու համար հենց առաջին հերթին անհրաժեշտ է ձերբազատվել տաբուներից: Դա է առաջ գնալու պայմանը: Ահա այդ տեսանկյունից առկա միտումները ողջունելի են:

Միևնույն ժամանակ, կա տարօրինակ մի բան՝ բավական հարուստ հասարակական-քաղաքական դիսկուրսից, ըստ էության, դուրս է մնացել կամ շարքային է դարձել կարևորագույն մի թեմա, որը ներկայումս գերիշխող է համաշխարհային դիսկուրսում: Խոսքը տնտեսության, տնտեսական գործընթացների մասին է: Ընդ որում` ոչ միայն սկանդալային, այլ ուղղակի ընթացիկ զարգացումների, որոնք վերաբերում են պետության, հասարակության կյանքին: Դժվար է պատկերացնել տնտեսական հայաստանյան ցուցանիշներով մի երկիր, որտեղ բոլոր քննարկումների անկյունաքարը տնտեսությունը դարձած չլիներ: Իսկ Հայաստանում քննարկվում է գրեթե ամեն ինչ, և տնտեսությունն ընդամենը այդ ամեն ինչի շարքում՝ ոչ ավելի: Այստեղ, իհարկե, պատասխանատվության իրենց բաժինն ունեն հասարակական-քաղաքական օրակարգ ձևավորող սուբյեկտները: Թե ինչու նրանք չեն փորձում առաջնային դիրքեր բերել տնտեսական թեման, երևի ունի մի քանի պատճառներ:

Կոնկրետ իշխանության մասով տնտեսական թեմաները դարձել են ամենախոցելի տեղը: Ընդ որում` խոսքը միայն ապաշնորհ տնտեսական քաղաքականության մասին չէ, այլ նաև տնտեսական հանցագործությունների: Հայաստանի իշխանության անօրինականությունների մի ահռելի մասը ներկայումս ունի տնտեսական բնույթ: Ավելին` տնտեսական անօրինականություններն են եղել, իսկ հիմա է՛լ ավելի հաստատվել իշխող համակարգի հիմքում: Այս իրավիճակում որքան քիչ խոսակցություն տնտեսության մասին, որքան քիչ հասարակական ուշադրություն տնտեսությանը, տնտեսական ներքին ու արտաքին անցուդարձին, այնքան ավելի հանգիստ իշխանության համար:

Գրեթե նույն մոտիվացիաներն են նաև իշխող ՀՀԿ-ի, այսպես ասած, գլխավոր այլընտրանք ներկայացող, ինչպես նաև իշխանական համակարգում շանթարգելի դեր ստանձնած ԲՀԿ-ի դեպքում: Այս կուսակցությունն էլ առավելապես տնտեսությամբ զբաղվող մարդկանց կուսակցություն է, իսկ Հայաստանում տնտեսությամբ քիչ թե շատ նշանակալից զբաղվելու համար գործնականում անհնար է չներգրավվել տնտեսական մեծ ու փոքր հանցագործությունների այն շղթայում, որ պարտադրում են իշխանությունները: Ի վերջո, այդ շղթան իշխանությունների երաշխիքն է, որպեսզի բոլոր քիչ թե շատ ազդեցիկ ուժերը լինեն վերահսկելի, ինչի դրսևորումը մենք տեսանք վերջին համապետական ընտրությունների ընթացքում. ծայրահեղ հեղափոխական և արմատական ընդդիմադիր կեցվածք ընտրություններից առաջ, և 180 աստիճանի իներտություն ընտրություններից հետո:

Տնտեսական թեմաների մասով, այսպես ասած, ընդդիմադիր խորհրդարանական ուժերի մոտ հարաբերական վիճակ է: Ակտիվություն կա, բայց ակնհայտ է, որ այդ թեմաները տվյալ ուժերի գործունեության առանցքում չեն: Միգուցե այն պատճառով, որ այդ ուժերը այսպես, թե այնպես տնտեսական տարբեր խողովակներով կապակցված են իշխող համակարգի այս կամ այն սեգմենտների հետ, ինչն էլ բնականաբար սահմանափակող գործոնի դեր է կատարում:

Արդյունքում, ցանկացած երկրի, առավել ևս աղքատության և արտագաղթի հսկայական ցուցանիշներ ունեցող երկրի համար անկյունաքարային թեման՝ տնտեսությունը, հասարակական-քաղաքական դիսկուրսում արժանանում է ոչ ադեկվատ վերաբերմունքի, տեղի և դերի, կշռի, ծավալի: Եվ դա այն դեպքում, երբ անգամ աղմկոտ քաղաքական անցուդարձերը, որոնք անմիջապես դառնում են թոփ լուրեր, իրենց հիմքում ունեն գերազանցապես տնտեսական շարժառիթներ՝ կապիտալի վերաբաշխման խնդիր:

Ավելին` Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը, նաև այդ տրամաբանության շրջանակում արտաքին ու ներքին սուբյեկտների պահվածքը առավելագույնս լավ հասկանալու համար բավական է լավ տիրապետել տնտեսական պրոցեսներին, որ տեղի են ունենում մեր երկրում և դրա շուրջ: Այստեղ են նաև շատ քաղաքական և երբեմն նույնիսկ քաղաքացիական պատասխանները: Եվ այս իմաստով, տնտեսության մեջ է նաև այդ բոլոր գործընթացների հասարակական հնարավորինս մեծ վերահսկողության բանալին: Եթե հասարակությունը տեղեկանում և տիրապետում է անցուդարձին, եթե հանրությանը բացատրվում է կապիտալի շարժի տրամաբանությունը՝ անկախ ծավալներից, ապա հասարակության համար շատ պարզ են դառնում խաղացողների մոտիվներն, ու հետևաբար` առավել հեշտանում է այդ խաղացողների վարքի վրա ազդելու ճանապարհների փնտրտուքը:

Եվ սա է, ըստ էության, գլխավոր պատճառը, որ ի սկզբանե հանրային վերահսկողության ենթակա սուբյեկտների գերակշիռ մեծամասնությունը նախընտրում է հասարակությանը շատ չխորացնել տնտեսության մեջ: Իսկ առանց դրա չի առողջանա նաև տնտեսությունն ինքը: Իսկ անառողջ տնտեսության դեպքում վճարողը միայն հասարակությունն է:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում