Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան – Բուլղարիա մրցավեճը:
Մեր ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբն այս րոպեներին գտնվում է մարզադաշտում և նախապատրաստվում է հանդիպմանը:
Ֆան ակումբը կազմակերպել է ակցիա՝ հավաքականին աջակցելու նապատակով: «Հանրապետական» է այցելել ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը և պահանջել, որպեսզի պաստառի վրայից, որը պետք է բացվեր հանդիպման մեկնարկում, հեռացվի «արդարություն» (անմիջական կապ ունի Բուլղարիա – Հայաստան խաղի հետ) բառը: Այս մասին 1in.am Sport-ին տեղեկացրին Red Eagles-ի ներկայացուցիչները:
Ֆան ակումբի ներկայացուցիչները չցանկացան հրապարակել ամբողջ գրությունը, քանի որ ցանկանում են թե՛ մեր ֆուտբոլիստներին, թե՛ մրցակցին անակնկալ մատուցել:






































