Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ի՞նչ է ուզում Երևանը Փայլանից

Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Փայլանի հայաստանյան այցն այդպիսով գործնականում ստացավ ամենաբարձր քաղաքական փաթեթավորում:

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավոր է, որն աչքի է ընկնում Թուրքիայի իշխանությանը Ցեղասպանության ուրացման հարցում հետևողական քննադատությամբ: Դրանից զատ, Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի նախագահի թիրախում է, հատկապես նախորդ տարի հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձից հետո, որն Էրդողանն առիթ դարձրեց իր քաղաքական մրցակիցների դեմ քայլերի համար: Այդ շրջանակում ձերբակալվեց նաև կուսակցության առաջնորդ Դեմիրթաշը:

Այսպիսով, կարելի է պատկերացնել, թե ինչ արեալում է գործում Փայլանը, և այդ համատեքստում ինչպես է Էրդողանը փորձելու օգտագործել նաև նրա հայաստանյան այցն ու հանդիպումները այստեղ քաղաքական ղեկավարության ամենաբարձր մակարդակով՝ նրան, այսպես ասած, հայկական ազդեցության գործակալ ներկայացնելու համար:

Միամիտ կլինի պնդել, որ Փայլանն ու նրան ընդունած Հայաստանի իշխանությունը չէին պատկերացնում այդ արձագանքը: Հետևաբար՝ այստեղ պետք է ենթադրվի շատ ավելի ընդգրկուն և խորքային մի գործընթաց, հատկապես ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտարարության կոնտեքստում, որ 2018-ի գարուն Հայաստանը կմտնի առանց արձանագրությունների: Բայց դրա փոխարեն՝ ինչո՞վ: Ի վերջո, սա է ամենակարևորը, որովհետև հայ-թուրքական հարաբերության հեռանկարը եթե չեն լցնում Հայաստանն ու Թուրքիան, ապա այն դառնում է ական թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի համար: Սակայն ինչով լցնել՝ սա հարց է, որի պատասխանը չկա թե՛ Երևանում, թե՛ Անկարայում:

Անկարան էլ թյուրիմացաբար կարծում է, թե դա միայն Երևանին է անհրաժեշտ, մինչդեռ դա Թուրքիային անհրաժեշտ է ոչ միայն ոչ պակաս, այլ մի շարք իրողություններից ելնելով՝ նույնիսկ ավելի, քան Հայաստանին: Սակայն, ընդհանուր առմամբ, խնդիրն այն չէ, թե ում է ավելի անհրաժեշտ, իսկ ում՝ պակաս: Խնդիրն այն է, որ Հայաստանն ու Թուրքիան երկուստեք շահով պետք է գտնեն համատեղ օրակարգ: Ահա այստեղ Կարո Փայլանի գործոնը կարող է և պետք է լինի օգտակար: Օգտակար ոչ թե էթնիկ ծագման և դրանից բխող մոտեցումների, այլ քաղաքացիական կեցվածքի համար, որպես ժողովրդավարական Թուրքիայի ապագայի համար պայքարող գործիչ:

Հայաստանի համար կարևոր գործոն այդ Փայլանն է, ոչ թե Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին բարձրաձայնող Փայլանը: Հետևաբար՝ դա պետք է լինի Փայլանի հետ Հայաստանի շփումների բուն առանցքը: Թուրքիայի ժողովրդավարական հեռանկարը էական առնչություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային անվտանգության համակարգի համար: Այստեղ Հայաստանը համաշխարհային մեյնստրիմի մեջ է հայտնվում, երբ հարցերը դիտարկում է այս տեսանկյունից, և ձեռք է բերում դաշնակիցներ՝ ի դեմս Էրդողանի դեմ քվեարկած թուրքական հանրության մոտ հիսուն տոկոսի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում