Հոկտեմբերի 10-ին Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարան, ուր հանդիպում ունեցավ Պրահայի արքեպիսկոպոս, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնումե ն, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական մշակութային և եկեղեցական առնչություններին, քննարկել են Հայ առաքելական եկեղեցու և Չեխիայի կաթոլիկ եկեղեցու գործակցության հեռանկարները, խոսել են համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին:
Հանդիպման ընթացքում արծարծվել են հայ համայնքին վերաբերող հարցեր, մասնավորապես մայրաքաղաք Պրահայում հայկական եկեղեցի կառուցելու հնարավորությունը:
Կարդինալ Դոմինիկ Դուկան պատրաստակամություն է հայտնել հնարավոր օժանդակություն ցուցաբերել չեխահայերին:







































