ԱՄՆ Առափնյա պահպանության ծառայությունը ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ծովում առգրավել է կոկաինի ռեկորդային քանակություն՝ 206.4 տոննա։ Այս մասին հայտնում է ծառայության մամլո կենտրոնը։
Դա 5.5 տոննայով ավելի է անցած տարվա համեմատ։ ԱՄՆ-ում հայտնվող կոկաինի գրեթե ողջ քանակությունն արտադրվում է Կոլումբիայում՝ նշել են գերատեսչությունում։
Ինչպես նշել է Սան Դիոգոյում առափնյա պահպանության ծառայության բազա այցելած ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը, թմրանյութերի օգտագործումը նախինի պես ներկայացնում է երկրի լրջագույն ներքին խնդիրներից մեկը։ Նրա խոսքով՝ 2015 թվականին գերդոզավորումից մահացել է 52 հազար ամերիկացի։
ԱՄՆ քաղաքացիները թմրանյութերի ձեռքբերման վրա տարեկան ծախսում են 64 մլրդ դոլար։









































