Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը ձերբակալվել է 2007-ին մզկիթում հատուկ օպերացիայի ժամանակ ավելի քան 100 մարդու մահվան մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով: Այս մասին գրում է BBC-ն:
Լաս Մասջիդ մզկիթում Մուշարաֆի հրամանով տեղի ունեցած գործողության ժամանակ սպանվածների թվում էր արմատական մի քարոզիչ:
Նշվում է, որ Պակիստանի նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի այսօր:
Չորեքշաբթի օրը դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել Մուշարաֆին, ինչը նրա փաստաբանին թույլ էր տվել ասելու, որ նա այժմ ազատ մարդ է:









































