Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները վտանգում են Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված Գործողությունների համատեղ բազմակողմանի ծրագրի իրագործումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նիստում ելույթի ժամանակ:
«Միակողմանի պատժամիջոցների կիրառումը նրանցից դուրս, որոնք սահմանում է ՄԱԿ ԱԽ-ն, ոչ լեգիտիմ են և խաթարում են միջազգայն ջանքերի հավաքական բնույթը»,- ասել է Լավրովը:
Լավրովն ափսոսանք է հայտնել, որ արևմտյան երկրները գնալով ավելի հաճախ են փորձում մյուս պետությունների վրա ազդել «կոպիտ ճնշումով», ոչ թե դիվանագիտությամբ:








































