Հեյդեն Պանետյերին հաստատել է ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ նշանադրության մասին լուրերը: Ինչպես հաղորդում է spletnik.ru-ն, նա ցուցադրել է իր նշանադրության մատանին:
Ադամանդե այդ մատանին վաղուց է զարդարում դերասանուհու մատը: Դեռևս մարտին US Weekly պարբերականը գրել էր Հեյդենի և Վլադիմիրի գաղտնի նշանադրության մասին:
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ` դերասանուհին այդ ժամանակ նախընտրում էր մատանին չկրել հանրության առաջ: Եվ միայն ամռան վերջին ԶԼՄ-ներում հայտվեցին մատանու առաջին լուսանկարները:











































