Իրաքի իշխանությունները մահապատժի են ենթարկել 42 մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական գործունեության մեջ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարության հայտարարությունը:
«Վերջին շաբաթվա ընթացքում նախարարությունը մահապատիժ է կիրառել 42 հանցագործների հանդեպ, այդ թվում՝ մեկ կնոջ, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչության մեջ»,- հայտարարել է նախարար Հասան Ալ-Շամարին:
Գործակալության փոխանցմամբ՝ տարեսկզբից Իրաքում մահապատժի է ենթարկվել 113 մարդ, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչության մեջ:










































