Նոր Զելանդիայի կառավարությունը պաշտոնապես օրինականացրել է իրենց գլխավոր կզիների անվանումները՝ Հյուսիսային (North Island) և Հարավային (South Island), որոնք մինչ օրս օգտագործվում էին միայն ոչ պաշտոնապես: Այս մասին նշված է երկրի կառավարության կայքում:
Որպես այլընտրանքային տարբերակ՝ հնարավոր է օգտագործել այդ կղզիների անվանումները մաորիների լեզվով, որը համարվում է երկրի երկրորդ պաշտոնական լեզուն:
Այդպիսով՝ Հյուսիսային կղզին հնարավոր կլինի անվանել Տե Իկա-ա-Մաուի (Te Ika-a-Māui), Հարավայինը՝ Տե Վաի-պոունամու (Te Wai-pounamu)՝ նշում է BBC News-ը:
Կղզիների անվանումները մաորիների լեզվով պետական քարտեզներում նշվում էր մինչև 1950-ականների թվականները:
Կառավարության հրամանը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 17-ին:








































