Լիբիայի կառավարության ժամանակավոր ղեկավար Ալի Զեյդանին, որը ձերբակալվել էր այսօր առավոտյան «Լիբիայի հեղափոխականների օխերատիվ շտաբի» կողմից, ազատ են աձակել: Այս մասին հաղորդում է LANA գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Լիբիայի ՆԳՆ հանցագործության դեմ պայքարի վարչությունը ևս հաստատել է Զեյդանի ազատ արձակվելը: Իրավապահների խոսքով՝ վարչապետն այժմ ուղևորվում է կառավարության շենք, որը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիում:
Միևնույն ժամանակ, Լիբիայի կառավարությունը հատուկ հայտարարության մեջ Զեյդանին ձերբակալելու փաստը համարել է «ահաբեկչական հանցագործություն»:
«Լիբիայի կառավարությունը հայտարարում է, որ վարչապետը պահպանում է իր բոլոր լիազորությունները, նա պետական բարձրաստիճան պաշտոնյա է, և նրա ձերբակալությունը ահաբեկչական հանցագործություն է»,- հայտարարել է Լիբիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը:








































