Բելգիայում պատրաստվում են նոր օրենք ընդունել, որի համաձայն՝ հիվանդության պատճառով բացակայող աշխատակիցներն իրավունք չունեն լքել տունը, քանի դեռ նրանց բժիշկ չի այցելել: Արհմիությունների ներկայացուցիչների կարծիքները տարբեր են: Ոմանք նման միջոցառումները «տնային կալանք» են անվանել, մյուսները ասում են, որ դրանք կկանխեն սոցիալական խարդախությունները:
Մոտ ապագայում Բելգիայում աշխատակիցներն այլևս չեն կարող զանգահարել տնօրեններին և, ասել, որ հիվանդ են, ու հավելյալ հանգստյան օր ստանալ:
Բանն այն է, որ համաձայն կառավարության կողմից առաջարկվող օրենքի՝ նման հաղորդագրությունից հետո աշխատակիցը պետք է մնա տանը և սպասի բժշկի ժամանմանը, որը կհաստատի կամ կհերքի հիվանդության փաստը:
Օրենքում նշվում է, որ հիվանդը պետք է սպասի բժշկի ժամանմանը 7:00- 20:00-ի ընթացքում: Եթե բժիշկը գա ու պարզի, որ հիվանդը տանը չէ, կամ էլ հիվանդության ախտանշաններ ընդհանրապես չկան, ապա աշխատակիցը կզրկվի ցերեկային աշխատավարձից:
Այդ օրենքը հանդիսանում է Բելգիայի աշխատանքային օրենսգրքի հիմքային «բարեփոխում»:









































