Բրիտանական BBC կորպորացիան հայտարարել է BBC Store համացանցային խանութի թողարկման մասին: Նոր ծառայությունն օգտատերերին թույլ կտա հետագայում դիտելու համար գնել և պահպանել ընկերության հեռուստաալիքների եթերում հեռարձակվող հաղորդումները և շոուները: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով BBC-ի գլխավոր տնօրեն Թոնի Հոլին:
Օգտատերը համացանցային խանութից կկարողանա գնել ինչպես նոր, այնպես էլ հին հաղորդումները:
Ընկերության ղեկավարը նաև հայտնել է, որ շուտով կթողարկվի նաև BBc Playlister երաժշտական ծառայությունը: Նոր ծառայությունն օգտատերերին հնարավորություն կտա BBC-ի եթերում լսած երաժշտական ստեղծագործություններից հատուկ փլեյ-լիստեր ձևավորել:
Բացի այդ, կթողարկվի նաև BBC Channel 1+1 համացանցային ալիքը, որտեղ հաղորդումները կցուցադրվեն եթեր հեռարձակվելուց մեկ ժամ առաջ:









































