Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին «Sharm Pictures»-ը հրավիրում է մասնակցել «ՔայլՁիով» ֆիլմի պրեմիերային նախորդող մամուլի ասուլիսին, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկի սրահում:
«Sharm pictures»-ն ընդլայնում է համագործակցության սահմանները և գրավում նոր շուկաներ` խթանելով հայկական ֆիլմարտադրությունը: Այս անգամ հանդիսատեսին է ներկայացվում հայ-ղազախական համատեղ արտադրության գեղարվեստական կինոնկար` հայ և ղազախ աստղերի մասնակցությամբ:
Ֆիլմը սկսվում է Ղազախստանում անցկացվող շախմատային մրցաշարի տեսարանով… որից հետո արկածները շարունակվում են Հայաստանում և Ղարաբաղում: Հերոսների ուղևորությունն անցնում է պատմամշակութային կոթողների ճանապարհներով:
Նկարահանումներն անցկացվել են Հայաստանի և Ղազախստանի մշակութային արժեք ներկայացնող տեսարժան վայրերում, ինչի շնորհիվ ֆիլմը կարելի է նաև դիտարկել, որպես յուրովի այցեքարտ զբոսաշրջիկների համար:
Գլխավոր դերերում` Հովհաննես Ազոյան, Մկրտիչ Արզումանյան, Ասել Սագատովա, ռեժիսոր` Գոռ Կիրակոսյան (ԱՄՆ), երկրորդ ռեժիսոր` Իլյա Ֆարֆել բեմադրող օպերատոր` Ֆիլիպ Վանդևալ (Բելգիա), ցենարի հեղինակներ` Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան, կոմպոզիտոր` Նարեկ Հովսեփյան (A.Chilla), սաունդթրեքի հեղինակ և կատարող` Թաթա Սիմոնյան, շախմատային հարցերով ֆիլմի խորհրդատու` Տիգրան Պետրոսյան, պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան, գլխավոր պրոդյուսեր` Կարեն Ղազարյանը:
Ֆիլմը նվիրվում է Մարկ Սաղաթելյանի լուսավոր հիշատակին:
Ցուցադրությունները` հոկտեմբերի 10-ից քաղաքի բոլոր կինոթատրոններում:









































