Monday, 29 06 2026
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին

Կա՛մ ճառը կասեք, կա՛մ Տիգրան Առաքլյանը կպահվի կալանքի տակ (տեսանյութ)

Jfhr.am-ի փոխանցմամբ՝ այսօր ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատական նիստի ընթացքում դատավոր Եվա Դարբինյանը հրաժարվել է քննության առնել պաշտպանության կողմի միջնորդությունը Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։ Հայտարարել է, որ դատաքննությունն ավարտված է և սկսվում է դատական վիճաբանությունների փուլը։ 

«Թե՛ նախորդ դատական նիստի ժամանակ, և թե՛ այսօր դատարանը ակնհայտ կամայական կերպով սահմանափակեց պաշտպանության կողմի իրավունքը՝ այն  է  հանդես գալ միջնորդություններով։ Հատկապես այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է անձի հիմնարար իրավունքներից մեկի՝ ազատության իրավունքի սահմանափակման վերացմանը, դատարանն անմիջապես պիտի քննության առներ միջնորդությունը»,- դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտնել է երիտասարդների փաստաբան Մուշեղ Շուշանյանը, ում համոզմամբ առնվազն հոկտեմբերի 7-ից Տիգրան Առաքելյանն արդեն պիտի գտնվեր ազատության մեջ։

Երբ փաստաբան Մուշեղ Շուշանյանը ցանկացավ հանդես գալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությամբ, դատարանն անգամ չցանկացավ լսել այն՝ հայտնելով, որ գործն արդեն գտնվում է դատական վիճաբանությունների փուլում և հենց այդ ժամանակ էլ պաշտպանության կողմը կարող է հանդես գալ միջնորդությամբ։

«Դատարանի նման մոտեցումը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանը պաշտպանական ճառի համար տրված ժամանակի հաշվին շարունակում է ապօրինի կալանքի տակ պահել Տիգրան Առաքելյանին»,- հայտնել է փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ով ևս ներկա էր դատական նիստին։

Հիշեցնենք, որ դատարանը պաշտպանության կողմին ճառի համար պատրաստվելու ընդամենը 2 օր է տվել և հարցին, արդյոք այդ ժամանակը բավարար է պատշաճ պատրաստվելուն, փաստաբանը Շուշանյանը նշել է․

«Ճառին պատշած կերպով պատրաստվելը շատ ավելի երկար ժամանակ է պահանջում՝ հատկապես հաշվի առնելով, որ վերաքննիչ դատարանում մի շարք նոր ապացույցներ հետազոտվեցին, նոր փաստեր ի հայտ եկան։ Այնուամենայնիվ, դատարանը որդեգրել է այն մարտավարությունը, որ փորձում է մեզ ստիպել արհեստականորեն արագացնել պրոցեսը՝ մեր իրավունքներից պատշաճ օգտվելու հաշվին։Այսինքն մեզ դնում է ընտրության առաջ․ կա՛մ երկու օր անց ճառը կասեք, կա՛մ Տիգրան Առաքելյանը կշարունակի պահվել կալանքի տակ»։

Մանրամասները՝ jfhr.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում