Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կարծում է, որ «Ռոմա»-ն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում գերազանց ելույթներով (7-րդ տուրից հետո 7 հաղթանակ, 20:1 խփած և բաց թողած գոլերի հարաբերակցություն) պարտական է գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային:
«Այն, որ «Ռոմա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Գարսիայի վաստակն է: Նա կարողացել է կազմակերպված կոլեկտիվ ստեղծել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Լացիո»-ից կրած պարտությունից հետո:
Գարսիան վերակենդանացրել է «Ռոմա»-ն: Նրա շնորհիվ ակումն առաջին տեղում է»,- հայտարարել է Պրանդելին:










































