Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր կառաջարկի թիմի 18-ամյա ծագող աստղ Ադնան Յանուզային:
Բելգիացի կիսապաշտպանի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, և եվրոպական մի շարք գրանդ ակումբներ սկսել են հետաքրքրվել Յանուզայի ծառայություններով:
Ֆուտբոլիստը մերժել էր ակումբի՝ համաձայնագրի ժամկետը երկարաձգելու առաջին առաջարկը:
Սակայն «կարմիր սատանաներ»-ը նոր՝ 4 տարվա պայմանագրի առաջարկ կանեն Յանուզային, ըստ որի՝ նա կստանա 3.5 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Այդ մասին տեղեկացնում է Sport Mediaset-ը:









































