Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Պատերազմ տեղական ինքնակառավարման դեմ

Հայաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, մասնավորապես` օրենքի 12-րդ հոդվածից ջնջվել է խմբակցություն բառը՝ զրկելով Երևանի ավագանու որևէ խմբակցության տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքից: Այսուհետ Երևանում հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեն միայն քաղաքապետը և ավագանու անդամների ընդհանուր թվի 1/3-ը (65 անդամներից 23-ը): Եթե տեղի ունեցածը տեսական հարթությունից տեղափոխենք գործնական դաշտ, ապա ստացվում է, որ Երևանի այսօրվա ավագանու ընդդիմադիր խմբակցությունները զրկվում են տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքից, որովհետև, եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» կարող են համագործակցել, նրանց ավագանիների ընդհանուր թիվը դառնում է 19-ը` չորսով պակաս այն թվից, որը կարող է հանրաքվե նախաձեռնել:

Գործնականում ստացվում է, որ մայրաքաղաքում, ըստ նոր օրենքի, հանրաքվե կարող է նախաձեռնել միայն Տարոն Մարգարյանը: Հայաստանի իշխանությունների այս նախաձեռնությունը հատկապես ցինիկ է հնչում ավանակոչումների վերաբերյալ «Ելքի» նախաձեռնության ֆոնին, երբ ՀՀԿ-ն ընդդիմությանը ցույց էր տալիս հանրաքվեի ճանապարհը: Մյուս կողմից` միամտություն կլինի նոր օրենքի ընդունումը պայմանավորել միայն «Ելքի» նախաձեռնությամբ, մանավանդ` տեղական մի հանրաքվե ուղղորդելն իշխանության համար բացարձակապես խնդիր չէ: Նոր օրենքով փորձ է արվում լուծել Երևանում ավելի հնազանդ ավագանի ունենալու հարցը երկարաժամկետ կտրվածքով և դա բխում է կոռուպցիոն համակարգի տրամաբանությունից: Ինչքան թույլ լինի ավագանին` այնքան քիչ կլինեն վերահսկողության և կոռուպցիոն բացահայտումների դեպքերը: Եթե նույնիսկ դրանք լինեն, ընդդիմությանը մնում է արձանագրողի գործառույթը, որովհետև ավագանիում չունի մեծամասնություն, իսկ հանրաքվեի ինստիտուտին դիմել այլևս չի կարող:

Մարզերում ՏԻՄ-երի, փոքր քաղաքների ու գյուղերի իշվանիկների հարցերը վաղուց է լուծված: Դրա համար` նույնիսկ օրենքներ փոխելու անհրաժեշտություն չկա, որովհետև գյուղապետը վաղուց գիտի, որ ինքն ոչ թե արդյունավետ կառավարելու, այլ ՀՀԿ-ի համար «տոկոս խփելու» ֆունկցիա ունի, կարճ ասած` ինչքան շատ տոկոս «խփի», այնքան բաժին կունենա կոռուպցիոն համակարգի տեղական քվոտաներից: Թող տարօրինակ չթվա, բայց տեղական իշխանության նվաստացմանն են ուղղված նաև Կարե Կարապետյանի մարզային ամենշաբաթյա այցերը, որոնց ընթացքում ոչ մի մարզպետ նույնիսկ ձևական դիտողություն չի ստանում, փոխարենը` վարչապետի «թուքն ու մուրը» բաժին է հասնում համայնքապետերին ու, որպես կանոն` նրանցից առավել ինքնուրույններին: Այն, ինչ այսօր խորհրդարանն արել է` տեղական ինքնակառավարման դեմ իշխանության հայտարարած պատերազմի մի շղթան է: Մարզերում հարցը լուծում են մենթալիտետի, ավելի քաղաքականացված Երևանում` օրենքի ուժով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում