Ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդից» Ադրբեջանի նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի շտաբը հայտնում է ընտրությունների ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումների մասին, փոխանցում է RIA Novosti-ն:
Գործակալությունում շտաբից ստացված հաղորդագրություններում նշվում են, մասնավորապես, ընտրատեղամասերից Հասանլիի դիտորդների հեռացման փորձերի, նույն անձանց կողմից բազմակի քվեարկության, հատուկ լամպերի միջոցով անտեսանելի թանաքով ընտրողների մատին արվող նշումների չստուգման, լցոնումների մասին:
Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ որևէ բողոք կամ խախտումներին առնչվող այլ դիմումներ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ ընտրություններն անցկացվում են 5493 ընտրատեղամասերում: Երկրում քվեարկելու իրավունք ունի 5.146 մլն մարդ: ԿԸՀ-ում պաշտոնապես գրանցված է 10 թեկնածու: Հաղթանակի ամենամեծ հնարավորություններն ունի գործող նախագահ Իլհամ Ալիևը:









































