Հետազոտությունը, որն անցկացվել է Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագրի շրջանակներում, պարզել է, որ իսպանացիները հիմնական գիտելիքների պակաս ունեն, հաղորդում է The Local-ը:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալների համաձայն՝ իսպանացիները ընթերցանության ցածր մակարդակ են գրանցել. նրանք ավելի քիչ միավորներ են հավաքել, քան 23 զարգացած երկրների միջին ցուցանիշն է: Իսպանացիները հետ են մնում նաև մաթեմատիկայից իրենց գիտելիքներով:
Իսպանիայի և ամենաբարձր միավորներ հավաքած երկրների (Ֆինլանդիա, Հոլանդիա, Ճապոնիա, Շվեդիա, Ավստրալիա) միջև տարբերությունն այնքան մեծ է, որ այս երկրների դպրոցականները գրանցել են նույն արդյունքները, ինչ իսպանացի բարձր կուրսի ուսանողները:
Հարցմանը մասնակցել է 16-65 տարեկան 166 հազար մարդ տարբեր երկրներից:
Թերթը նշում է, որ 2001թ. հետազոտությունից հետո, որում Գերմանիան քիչ միավորներ էր հավաքել, երկրում կրթական բարեփոխում է անցկացվել:







































