Ճապոնական Panasonic ընկերությունը մինչև 213 ֆինանսական տարվա վերջը կհրաժարվի հեռուստացույցների և այլ սարքավորումների համար պլազմային պանելների արտադրությունից: Այս մասին հաղորդում է ընկերության ղեկավարությունը:
Բանն այն է, որ պլազմային պանելներն այլևս մրցունակ չեն՝ հատկապես այն բանից հետո, երբ շուկայում հայտնվել են ավելի էժան էկրաններ:
Պլազմային պանելների շուկայի վրա ազդել է նաև համացանցի զարգացումը, ինչպես նաև հեռուստացույցների ժողովրդականության անկումը:








































