Եգիպտոսի կառավարությունը պաշտոնապես բացառել է «Մուսուլման եղբայրներ» շարժումը ոչ կառավարական կազմակերպությունների ցուցակից, որոնց գործողությունները թույլատրելի են:
Եգիպտոսի ժամանակավոր վարչապետ Հազեմ Ալ-Բաբլաուին հայտարարել է, որ այս քայլը նորմալ գործընթաց է, որը հետևել է կազմակերպության գործունեությունն արգելելու եգիպտական դատարանի որոշմանը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
2012-ի ամռանը Եգիպտոսի նախագահ դարձավ Մուհամմադ Մուրսին, ում աջակցում էր «Մուսուլման եղբայրներ»-ը: 2013-ին իսլամիստական այս կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց: Սակայն նույն թվականին իշխանությունից մեկուսացվեց նախագահ Մուրսին, ինչն էլ դարձավ հասարակության պառակտման պատճառ: Մի մասը պաշտպանում էր իսլամիստներին, մյուս մասը՝ Եգիպտոսի բանակին, ինչն էլ իր հերթին դարձավ երկրում լարվածության պատճառ:











































