Ոչ մեծ օդանավի ուղևորին հաջողվել է բարեհաջող վայրէջք իրականացնել Մեծ Բրիտանիայի հյուսիսարևելյան «Համբերսայդ» օդանավակայանում այն բանից հետո, երբ օդաչուն թռիչքի ժամանակ իրեն վատ է զգացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երբ օդաչուն աղետի ազդանշան է ուղարկել, օդանավակայանում երկու ավիահրահանգիչներ օգնել են ուղևորին ինքնուրույն իջեցնել օդանավը:
Նրանցից մեկի խոսքով՝ ուղևորը թռիչքի փորձ չի ունեցել, սակայն է ճիշտ կատարել հրահանգներն ու միանգամայն բարեհաջող կարողացել իջեցնել ինքնաթիռը 4-րդ փորձից:
Բարեհաջող վայրէջքն ուղեկցվել է ծափահարություններով:









































