Saturday, 08 06 2024
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ

Ծառուկյանի դիլեման և Սերժ Սարգսյանի փորձարկումը

ԲՀԿ նախագահ և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ մասնակցելով առաջին նիստին և ճեպազրույց ունենալով լրագրողների հետ, գործնականում անպատասխան է թողել լրատվաքաղաքական թոփ-դիլեման՝ Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան հարցադրումը:

Տեսականում Գագիկ Ծառուկյանն իհարկե վարվել է իրավիճակին լիովին համարժեք՝ ասելով, որ խորհրդարանի ընտրությանը 50+1 տոկոս ձայն ստացած ՀՀԿ-ի որոշումն է լինելու, թե ով կնշանակվի վարչապետ 2018 թվականին: Մյուս կողմից, սակայն, անկասկած է, որ թեև զուտ քվեարկության առումով խորհրդարանական երկրորդ ուժը չունի իրավիճակի վրա ազդելու դե յուրե հնարավորություն՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան լիովին բավարար է, այդուհանդերձ՝ երկրորդ ուժի պահվածքը, քաղաքական դիրքորոշումը, վարքը էական նշանակություն են ունենալու ուժերի հետագա հարաբերակցության հարցում, իրավիճակի ձևավորման հարցում: Եվ այստեղ քննարկելու խնդիր չկա, քանի որ ԲՀԿ-ն կամ պարզապես Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը փաստացի հենց այդ գործառույթն ու առաքելությունն է իրականացնում արդեն մի քանի տարի, անգամ 2015 թվականի փետրվարից հետո:

Խոշոր հաշվով, հենց Գագիկ Ծառուկյանն է իր քաղաքական բուֆերային «կարգավիճակով» ՀՀԿ-ին հնարավորություն տվել հանրայնորեն լեգիտիմ պայմաններում ձևավորել այդ 50+1-ն ու ապահովել վարչապետի հարցը լուծելու միանձնյա հնարավորությունը: Եվ այստեղ իհարկե հարց է ծագում, թե ի՞նչ ակնկալիքով: Անկասկած է, որ Ծառուկյանի մասնակցությունը չէր կարող լինել առանց ներհամակարգային լայն քննարկումների, առանց Սերժ Սարգսյանի հետ քննարկումների: Ու թեև Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը համաձայն չէր Ծառուկյանի վերադարձին, այնուհանդերձ՝ կասկածից վեր է, որ այդ վերադարձը տեղի չէր ունենա, եթե Սերժ Սարգսյանը սկզբունքորեն դեմ լիներ դրան: Ի վերջո, Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե ինքը նաև խորհրդարանական կառավարման մոդելի անցնելուն է դեմ, բայց մտածել, թե մոդելը փոխվել է անկախ Սերժ Սարգսյանի ցանկությունից՝ կլինի թերես ինքնախաբեություն կամ միամտություն:

Եվ ուրեմն՝ նույն կերպ մտածել, թե Գագիկ Ծառուկյանի համար միևնույն է Սարգսյան, թե Կարապետյան, և նա այդ հարցում լիովին «ապավինում» է ՀՀԿ ընտրությանը՝ թերևս նույնպես կլինի միամտություն: Ի վերջո, Ծառուկյանը Հայաստանում ամենահարուստ մարդկանցից և բիզնես տիրույթում ամենամեծ շահեր ունեցող ֆիգուրներից է, որի համար ամենևին չի կարող էական չլինել հարցը, թե ով է լինելու պետության առաջին դեմքը 2018 թվականի ապրիլից հետո:

Այստեղ էական է նաև այն, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը, խոսելով ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի մասին, ասում է, որ Կարապետյանն իր ընկերն է և կոռեկտ չէ գնահատել ընկերոջը: Ընկերոջը գնահատելն իհարկե կոռեկտ չէ, սակայն, մեղմ ասած, քաղաքականապես կոռեկտ չէ, երբ թիվ մեկ օրենսդիր մարմնում թիվ երկրորդը հանդիսացող ուժի առաջնորդը վարչապետի խնդրին անդրադառնում է ընկերական կատեգորիայի չափումներով, երբ խնդիրը գերազանցապես քաղաքական է և պետական: Այդ տեսանկյունից ակնառու է դառնում ևս մեկ անգամ, որ Հայաստանի խորհրդարանում թիվ մեկ կամ թիվ երկու ուժը պայմանականություն է, և իրականում խորհրդարանում դե յուրե պատկերից դուրս առկա է նաև դե ֆակտո պատկեր, որը ամենևին չի համընկնում առաջինի հետ: Եվ խնդիրն այն չէ, որ Ծառուկյանի դիրքորոշումից է կախված լինելու՝ ով կլինի վարչապետ, ով՝ ոչ: Բայց Ծառուկյանի վարքից է կախված լինելու, թե ինչպիսին կլինի այդ վարչապետի «կյանքը 2018-ից հետո»:

Մնում է հարցը, թե ինչից է կամ ումից է կախված լինելու Ծառուկյանի դիրքորոշումը: Համենայնդեպս, ուշադրության է արժանի այն, որ Սերժ Սարգսյանը 2017 թվականի մայիսին՝ խորհրդարանի ընտրությունից մեկուկես ամիս անց, Երևանի քաղաքապետի ընտրությանը փորձարկել է, թե ինչպիսին է «կյանքը առանց ծառուկյանական բուֆերի»:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում