Նյու Յորքի ոչ մեծ սննդի խանութներից մեկի տերը կարողացել է դիմակայել հարձակմանը, երբ նրա խանութ է ներխուժել զինված գողը ու պահանջել փող: Վաճառողն առանց իրեն կորցնելու հանել է վաճառասեղանի տակ պահվող մաչետեն, որով թափահարելով իսկ մահացու վախեցրել է ատրճանակով զինված գողին, հայտնում է USA Today-ը:
Դեպքերի նման զարգացումից անակնկալի եկած գողը փախուստի է դիմել: Ոչ ոք չի տուժել, սակայն գողին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից և թաքնվել: Ոստիկանությունն այժմ որոնում է գողին:









































