Այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են 148 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ):
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ Արագածոտնի մարզում՝ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում, բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են: Տեղում գործու է հրդեհաշիջման շտաբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:
Տարածքում առկա են եղել թե կրակի, թե ծխացող օջախներ: Աշխատանքներ են տարվել հրդեհի օջախների մեկուսացման և մարման ուղղությամբ: Մերձակա բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Հրդեհաշիջման գործողություններին աջակցում են հարակից Բյուրական, Անտառուտ և Օրգով գյուղերի բազմաթիվ բնակիչներ: Կիրառվում են հրշեջ մեքենաներ, դյուրակիր ջրատարներ և այլ պարզունակ միջոցներ (բահեր, խոնավ լաթեր և այլն):









































