Իրանի տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարար Մահմուդ Վայեզին հերքել է այն տեղեկությունը, որ Թեհրանը քննարկում է Facebook-ի և Twitter-ի` հանրային հասանելիությունը բացելու հարցը: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
«Facebook և Twitter սոցիալական կայքերի արգելքը հանել չի նախատեսվում»,- հայտարարել է Վայեզին: Նախարարի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ամերիկյան NBC հեռուստաալիքի հետ ունեցած հարցազրույցում հիշատակել է Իրանի շարքային քաղաքացիների` համացանցին հասանելիությունը կրճատելու ծրագրերի մասին:








































