Wednesday, 01 07 2026
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին

«Քաղաքապետարանը, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ն ու ԴԱՀԿ-ն մասսաներին հարիֆացնելով, ռեկետով են աշխատում»

«Շատ հաճախ Երևանի քաղաքապետարանը, երբ որ վարչական տույժ նշանակելու մասին որոշում է կայացնում, վարորդներին նույնիսկ չի էլ ծանուցում այդ որոշումների մասին, այլ նրանց մեջքի հետևում դա ուղարկում է ԴԱՀԿ, իսկ ԴԱՀԿ-ն էլ կուրորեն դա միանգամից կատարում է, անգամ չի էլ ստուգում՝ արդյո՞ք բավարար հիմքեր կան վարորդին տուգանելու համար, թե՞ ոչ։ Այս զույգը շատ լավ, մտածված գործում է ընդդեմ քաղաքացիների․ դա ոչ տեխնիկական սխալ է, ոչ վրիպակ, ոչ էլ անփութություն։ Մի շարք օրինակներով մենք բազմիցս ապացուցել ենք, որ ակտը դեռ անբողոքարկելի չդարձած, այսինքն՝ գործը դեռ դատարնում է, վարույթը դեռ չի ավարտվել, և դատարանի վերջնական վճիռ չկա առ այն, թե այդ ակտը վարորդը պետք է մուծի, թե ջրվի, բայց ԴԱՀԿ-ն արգելանքի մասին որոշում է ներկայացնում, հաշիվները կալանքի տակ է վերցնում և համարձակվում է քաղաքացու հաշվի վրայից գումարները քաշել։ Այս ամենի մեղավորը և՛ Երևանի քաղաքապետարանն է, և՛ ԴԱՀԿ-ն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Գիտությունների ազգային ակադեմիայի իրավագետ Տիգրան Սարգսյանը։

Վերջինիս խոսքերով՝ բազմաթիվ դեպքեր հիմնավոր ձևով վկայում են այն մասին, որ Երևանի քաղաքապետարանն ու ԴԱՀԿ-ն վարորդներից փողը գողանալու, օրինական ճանապարհով ռեկետ անելու համակարգ են աշխատեցնում։

«Քաղաքապետարանում որքան էլ որ ծանոթ-բարեկամով անգրագետների ընդունած լինեն աշխատանքի, բայց մեջները, կարծում եմ, խելքը գլխին մարդիկ կան ու այդ խելացի մարդիկ, որոնք որ քաղաքապետարանում եզակի թիվ են կազմում, շատ ուսումնասիրություններ են կատարել, որոնցից մեկն էլ մասսաները ղեկավարելու նախագծերն են, օրինակ, 100 հազար հոգու տուգանի, դրանցից 1000 հոգին գլխի կընկնի, որ այդ տուգանքը սխալ է, դրանցից 100 հոգին կպայքարի իրենց իրավունքների համար, իսկ 100-ից 10-ին էլ թույլ տանք, որ դատարանում հաղթեն, որպեսզի հետո դրա անունը դնեն, թե դեմոկրատիա կա, որ իբրև տեսեք մենք պարտվել ենք ու ընդունում ենք մեր մեղավորությունը, բայց իրականում դու շահած դուրս կգաս 99 հազար 900 անգամ։ Այսինքն՝ մասսաներին հարիֆացնելու, խաբելու համակարգեր են աշխատեցնում»,- շեշտեց իրավագետը։

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև այս կառույցների մի շարք այլ «ապօրինի գործողություններին», «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության գործունեությանը, ինչպես նաև տվյալ խնդիրները բարձրաձայնելու համար Տիգրան Սարգսյանի նկատմամբ որոշ մարդկանց կողմից անձնական հաշվեհարդար տեսնելու փորձին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում