«Աստղային պատերազմեր» ֆիլմաշարի 9-րդ մասը, որը ծրագրում են թողարկել 2019 թվականին, կնկարահանվի առանց ռեժիսոր և սցենարիստ Քոլին Տրեվորոուի։ Նրա ու կինոստուդիայի մոտ տվյալ նախագծի վերաբերյալ պատկերացումները տարբեր են՝ ասվում է Disney ընկերության և Lucasfilm կինոստուդիայի համատեղ հայտարարությունում։ Աս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Նրանք չեն ներկայացրել Տրեվորոուին նկարահանող անձնակազմից բացառելու այլ պատճառ։
Ֆիլմաշարի առաջին մասը, որն էկրան է բարձրացել 1977 թվականին, 11 մլն բյուջեով կարողացել է համաշխարհային վարձույթում աշխատել 775.4 մլն դոլար։









































