ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Կոնգրեսին, որ այն 6 ամիս ունի անօրինական ներգաղթյալների երեխաների իրավունքների ոլորտում օրենսդրության ընդունման համար։
Երեքշաբթի Թրամփը չեղարկել էր այսպես կոչված DACA ծրագիրը, որը հետաձգել է ավելի քան 750 հազար անօրինական ներգաղթյալների արտաքսման հնարավորությունը։ Նրանք այն ներգաղթյալներն են, ովքեր ԱՄՆ են եկել մանուկ հասակում։
«Կոնգրեսը 6 ամիս ունի DACA-ի օրինականացման համար (ինչն Օբամայի վարչակազմը չի կարողացել անել)։ Եթե նրանք չկարողանան, ես կվերադառնամ այդ հարցին»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։









































