ԱՄՆ Ֆլորիդա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Դա կապված է մոտեցող «Իրմա» փոթորկի հետ, որն արդեն հասել է հզորության 4-րդ աստիճանի։
«Փոթորիկ «Իրման»-ն լուրջ սպառնալիք է ներկայացնում ողջ Ֆլորիդա նահանգի համար, ինչի հետ կապված անհրաժեշտ են նախազգուշական միջոցառումներ՝ բնակչության, կարևոր ենթակառուցվածքի և նահանգի ընդհանուր բարեկեցության պաշտպանության համար»,-ասվում է նահանգապետ Ռիկ Սկոտի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ին էր պատուհասել «Հարվի» փոթորկը, որի զոհն է դարձել, վերջին տվյալներով, 60 մարդ։ Ամենից շատ փոթորկից տուժել էր Տեխաս նահանգը։










































