Գերմանիայից Ռուսաստան է արտաքսվել 18-ամյա պոտենցիալ վտանգավոր իսլամիստ՝ Բրեմենից։ Երկուշաբթի Իզմուլլա Ա.-ն Մայնի Ֆրանկֆուրտի օդանավականից ուղարկվել է Մոսկվա։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ներքին հարցերով Բրեմենից սենատոր Ուլրիխ Մոյրերին։
Դատական իշխանությունները դեռևս հուլիսին եկել էին «լուրջ ռիսկի» առկայության մասին եզրակացության, որ նա կարող է ահաբեկչություն իրականացնել կամ Գերմանիայում ահաբեկչության մասնակից դառնալ։ Դատարանն ապացուցված է համարել, որ Իզմուլլան սերտորեն կապված է ԴԱԻՇ ջիհադիստական խմբավորման հետ։







































