Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Լուկաշենկոն խնդիր չի տեսնում ԵՄ-ի հետ Ուկաինայի կողմից համաձայնագրի ստորագրման հարցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիր չի տեսնում ԵՄ-ի հետ Ուկրաինայի կողմից ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման հարցում: Այս մասին Բելառուսի առաջնորդը հայտարարել է երկուշաբթի Մինսկում Ուկաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ հանդիպմանը, փոխանցում է RIA Novosti-ն:

Ուկրաինան եվրոպական ինտեգրման քաղաքականություն է հռչակել և պատրաստվում է նոյեմբերին Վիլնյուսում՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիր, որի մի մասն է համարվում ազատ առևտրի գոտու մասին դրույթը: Միաժամանակ Ուկրաինային հրավիրում են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն և արդեն նրան տրամադրել են դիտորդի կարգավիճակ, սակայն Կիևը հայտարարում է, որ պատաստ չէ Մաքսային միությանը լիարժեք անդամակցել:

Լուկաշենկոն նշել է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման և Մաքսային միության հետ համագործակցության խնդիրը չափազանց քաղաքականացված է: «Մենք ինքներս ենք մեզ քշել հայտնի չէ, թե ուր»,- նշել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարը կարծում է, որ հետագայում Մաքսային միության երկրները պետք է Ուկրաինայի հետ համագործակցության ուղիներ փնտրեն: «Եթե Մաքսային միությանը բավարարեն Ուկրաինային առաջարկները, ապա մենք կգնանք ընդառաջ»,- ասել է նա՝ շեշտելով, որ եթե անդամներից որևէ մեկի շահերը ոտնահարվեն, ապա իրենք ընդառաջ չեն գնա, կամ կգնան որոշ փոխզիջումների հիման վրա:

Նրա խոսքով՝ ինչպես էլ Ուկրաինան իրեն դրսևորի, իրենք, միևնույն է, ստիպված են հարաբերություններ փնտրել Ուկրաինայի հետ, քանի որ, նրա խոսքով, իրենք դատապարտված են դրան:

Ազարովն իր հերթին նշել է, որ Ուկրաինան պետք է բավականին բարդ ուղի անցնի: «Մենք ստանձնել ենք մեծ պարտավորություններ և կկատարենք դրանք մեզ համար, ոչ թե ուրիշ մեկի»,- ասել նա:

«Մենք մեկը մյուսին չենք հակադրում, ցանկանում ենք գտնել ներդաշնակ համադրություն այն հնարավորությունների, որոնք տրվում են ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում տնտեսության զարգացման համար»,- ասել է Ազարովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում