«Ընդհանրապես հոգևոր առաջնորդները միշտ որոշակի ներգրավվածություն ունենում են նման իրավիճակներում, և դա ունենում է միայն մեկ նպատակ՝ նպաստել հասարակությունների միջև լարվածության թուլացմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների սպասվող հանդիպմանը:
Ուստի Ռուբեն Մելիքյանը չի կարծում, որ դրանով ինչ-որ բան է փոխվելու, կամ որ որևէ գործառույթ են նրանք իրենց վրա վերցնելու. «Սակայն օբյեկտիվ իրականությունն այն է, որ ԼՂ հակամարտությունը այլ հակամարտություններից տարբերվում է մի շատ էական հատկանիշով. դա այլատյացությունն է, որը Ադրբեջանում դրսևորվում է հայատյացության ձևով»:
Այդ իսկ պատճառով Արցախի ՄԻՊ-ը չի կարծում, որ այդ հանդիպումը կարող է լուծել այն նպատակը, որ դրվում է դրա հիմքում. «Առկա իրավիճակը շատ ավելի խոր և շատ ավելի լուրջ գործիքակազմ է պահանջում»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































