Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում են, որ ԵՄ-ն պետք է խստացնի Հյուսիսային Կորեայի դեմ միջոցառումները: Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության՝ Փխենյանի ջրածնային ռումբի փորձարկման հետ կապված հայտարարության մեջ:
Ըստ նրանց՝ Հյուսիսային Կորեայի ռեժիմի սադրանքները նոր նիշի են հասել:
«Բացի ՄԱԿ ԱԽ-ի կողմից միջոցառումներից՝ անհրաժեշտ են ԵՄ-ի գործողությունները: Կանցլերը և նախագահը հանդես են եկել Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ պատժամիջոցների խստացման օգտին: Հյուսիսային Կորեան կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը: Ուստի համաշխարհային հանրությունը պետք է համատեղ և վճռականորեն արձագանքի հերթական սրմանը»,- նշվում է հայտարարության մեջ:









































