Ավելի շատ մեծ թվով ներդրողներ են հետևում սոցցանցերում ընկերությունների ակտիվությանը՝ մինչ սկսնակ ծառայություններում միջոցներ ներդնելը: Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Վերլուծաբանները ուշադրություն են դարձնում Twitter-ում և այլ սոցցանցերում բաժանորդների աճին:
Ներդրողների խոսքով՝ եթե ընկերությունը ակտիվ դիրքորոշում ունի սոցիալական մեդիայում, նշանակում է՝ «ապրանքանիշն ունի յուրահատուկ ու գրավիչ բնույթ», որը կարող է հետաքրքրել գնորդներին:
Դա կարող է վճռորոշ լինել որոշման կայացման հարցում:











































