«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանը Արցախում է և մասնակցում է Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
«Առաջին լրատվական»-ը Ժառանգության առաջնորդից հետաքրքրվեց, թե ինչպես է պատրաստվում վերջինս «թեժացնել աշունը». «Համագործակցության որևէ կոնկրետ առաջարկ չեմ արել և ոչ էլ մերժվել եմ: Լարումը թե արտաքին, թե ներքին ճակատներում է և առաջին անգամ չէ: Հոգնածության խնդիր կա, ծուլության: Քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ եթե հիմա չշարժվեն, մինչև գարուն դժվար կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում








































