Հարյուր հազարավոր արգենտինացի հավատացյալներ են մասնակցել երկրում ամենահիշարժան սրբավայրերից մեկի ուխտագնացությանը՝ Բուենոս Այրեսի մոտակայքում գտնվող Լուհան խաղաքի Սուրբ Աստվածամոր տաճարը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այս անգամ ամենամյա երթին մասնակցել է ռեկորդային թվով՝ 2.5 մլն մարդ՝ հայտնել են կազմակերպիչները: Բուենոս Այրեսից մինչև Լուհան 60 կմ է:
Ուխտագնացությունն սկսվել է շաբաթ: Հաղորդվում է, որ շատ հավատացյալներ կրել են դրոշներ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դիմանկարով ու Վատիկանի գույներով:
Լուհան ուխտագնացությունն ամենամյա տոնակատարություն է, որն իրականացվում է 1975-ից:
Լուհանի Աստվածամայրը համարվում է Արգենտինայի հովանավորը:









































