ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է լուրերը, թե նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի աշխատանքից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե Թրամփը դժգոհ է Թիլերսոնի աշխատանքից, որը նախագահի հետ հակասություն է ունեցել մի շարք հարցերում՝ ներառյալ Աֆղանստանում զինծառայողների թվաքանակի, Կատարի և Կուբայի շրջափակման:
«Պետքարտուղար Թիլերսոնը մնում է նախագահի կաբինետի և անվտանգության հարցերով ազգային թիմի ծայրահեղ գնահատված անդամ, որին վստահում են: Հակառակի մասին լուրերը բացարձակ կեղծ են: Մենք անհամբերությամբ սպասում ենք Թրամփի աշխատակազմում պետքարտուղարի աշխատանքի նշանակալից ներդրմանը, ինչպես նաև հետագայում ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ»,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Պետդեպը՝ ի դեմս Թիլերսոնի, Սպիտակ տան հետ «բաց պատերազմի» մեջ է:







































