Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Հայի ինքնության պահպանման գաղտնիքը. Ամերիկահայ անվանի գրողի քննարկումը Կոնգրեսի գրադարանում. VOA

«Ես վերաբացահայտեցի իմ հայի ինքնությունը որպես հասուն մարդ, երբ սկսեցի գիտակցել, թե ինչն է ինձ համար իրականում կարևոր», – անվանի ամերիկայահ գրող Քրիս Բոհջալյանը «Ամերիկայի ձայն»ի փոխանցմամբ՝ նշում է, որ իր ազգային ինքնությունը միշտ իր հետ էր:

«Մայրս էր, ով հորդորում էր ինձ կարդալ Վիլյամ Սարոյանի գրքերը, հիշեցնում Ռուբեն Մամուլյանի ֆիլմերի մասին», – նշում է Բոհջալյանը:

Իր հայի ինքնության մասին անվանի գրողը խոսել է Վաշինգտոնում՝ Կոնգրեսի գրադարանում անցնող Վարդանանց օրվա դասախոսությունների շրջանակներում: Նախաձեռնություն, որը շարունակվում է արդեն 21 տարի, դառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների կայունության ևս մի խորհրդանիշ, նշում է դասախոսությանը ներկա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը.

«Չնայած փոփոխությունների Հայաստանում և Միացյալ Նահանգներում, Կոնգրեսի գրադարանի նման հաստատությունները դրանց մշակութային նախաձեռնություններով օգնում են մեզ առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամությունը»:

Վարդանանց օրվա դասախոսությունների նախաձեռնող, Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լևոն Ավդոյանի խոսքով, արդի գրողներից Քրիս Բոհջալյանը լավագույնս է մարմնավորում հայի ինքնության պահպանումը արտերկրում.

«Երբ մտածում եմ գրականության մեջ ինքնության պահպանման մասին, միայն մեկ անուն է մտքովս անցնում ներկաներից, այնպես որ ես խնդրեցի Քրիսին խոսել գրական ստեղծագործության վրա ազգային ինքնության ազդեցության մասին»:

Քրիս Բոհջալյանը հիշեցնում է, որ 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ամերիկյան հասարակության ուշադրության կենտրոնում էր. Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպության կողմից Միացյալ Նահանգների քաղաքացիներից հանգանակած գումարով հնարավոր եղավ փրկել ավելի քան 125 հազար կին և երեխա, իսկ ամերիկյան մամուլը Մեծ եղեռնին նվիրված հարյուրավոր հոդվածներ էր հրապարակում: Չնայած դրան, մեկ դար անց Միացյալ Նահանգների հասարակության մեծ մասը բավարար չափով տեղեկացված չէր Հայոց ցեղասպանության մասին: Այդ իսկ պատճառով Բոհջալյանը որոշում է գրել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը, որն առաջին հերթին ուղղված է արտերկրյա ընթերցողին.

«Ինչ վերաբերում է ինքնությանն ու ցեղասպանությանը, երբ խոսում ենք ցեղասպանության մասին, միշտ խոսում ենք թվերի մասին՝ վեց միլիոն, մեկ և կես միլիոն: Բայց խոսքը միայն նահատակների թվի մասին չէ, խոսքը նաև նրանց կյանքի պատմությունների մասին է, և այդ պատճառով է կարևոր հավաքել այդ պատմությունները, հավաքել փաստաթղթերը, լուսանկարները, պահպանել մեր մշակութային ինքնությունը»:

Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը թարգմանվել և հրապարակվել է տասնյակ լեզուներով՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Լատվիայում: Գիրք, որն ըստ Բոհջալյանի ևս մեկ անգամ հաստատում է հայերի դարերով անցած, ցեղասպանություն վերապրած ժողովրդի խոստումը՝ եղել ենք, կանք ու կլինենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում