Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին վստահ չէ, որ նոյեմբերին կհաջողվի «Ժնև-2» համաժողով անցկացնել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքերով` դա կապված է տվյալ պահին հակամարտող կողմերի միջև անհաղթահարելի հակասությունների հետ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է «Ժնև-2»-ի շրջանակներում ապստամբների հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին միայն այն դեպքում, երբ վերջիններս վայր կդնեն զենքերը:








































