Monday, 15 06 2026
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին

Երբ կառավարությունը չունի դա. Սերժ Սարգսյանը «մոռացել» է

Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում խոսելով Հայաստանի տնտեսական վիճակի մասին, ներկայացրել է մի հեռանկար, որտեղ արտագաղթի կասեցումն ու ներգաղթի մեկնարկը թվում է՝ օրերի կամ շաբաթների հարց է: Իրականում երբ դուրս ենք գալիս կարայանական կամ կարապետյանական պրիզմայից, ապա Հայաստանի տնտեսական վիճակը և պատկերը բոլորովին այլ են և դրանք շարունակում են բնորոշվել մեկ հիմնարար աճով և, դժբախտաբար, այդ աճն արտագաղթի ցուցանիշն է: Ուզում է կառավարությունը փոխել ինչ որ բան, չի ուզում, կարողանում է, թե չի կարողանում, ժամանակ է պետք, թե ոչ, տնտեսական աճի այսպես ասած ցածր բազան օբյեկտիվ է դարձնում տնտեսական աճի հասարակության, բնակչության կենցաղում չնկատվելու, չշոշափվելու հանգամանքը, թե ոչ, դրանք բոլորովին այլ հարցեր են:

Այստեղ կարող են լինել տեսական բազմաթիվ քննարկումներ ու բանավեճեր: Սակայն կա հստակ մի բան՝ Հայաստանում տնտեսական վիճակը շարունակում է լինել այնպիսին, որ բացարձակապես չի համապատասխանում Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին և մասնավորապես՝ Ադրբեջանի հետ դիմակայության կամ մրցակցության հանգամանքին: Եվ երկրորդ՝ Հայաստանում կառավարման որակները ևս շարունակում են բացարձակապես հեռու լինել այդ մարտահրավերներից բխող պահանջներից: Երբ մենք արձանագրում ենք այդ իրավիճակը, ապա կառավարության արձանագրած արդյունքի այսպես ասած օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքները, արդարացումները կամ քննադատության հիմքերը մղվում են երկրորդ պլան և առաջին պլանում հայտնվում է մի կարևոր բաց՝ նշաձողի բացը:

Երբ մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ չարձանագրող կառավարությունը պետք է հրաժարական տա, բոլորի համար հասկանալի է, որ դա զուտ քաղաքական հայտարարություն է, ներիշխանական շարժառիթներով պայմանավորված, և Սերժ Սարգսյանն իր համար նախապատրաստում էր Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկությունը, երբ ստիպված կլինի դա անել ոչիշխանական բևեռի պահանջով: Եվ 7 տոկոսի նշաձողը անհրաժեշտ էր, որպեսզի «քողարկվի» ստիպված պաշտոնանկության հանգամանքը և չստացվի, որ Տիգրան Սարգսյանի հեռացումը Սերժ Սարգսյանի զիջումն էր:

Ինչ հաշվարկներ ունի Կարեն Կարապետյանի հետ կապված Սերժ Սարգսյանը, ենթադրությունների կամ կանխատեսումների դաշտում է, նա իր պլանները չի բացահայտում: Սակայն, ինչպես Հովիկ Աբրահամյանի դեպքում, այժմ էլ գործնականում չկա նշաձող, որովհետև չկա դրա քաղաքական անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանն այդպես լուծեց իր խնդիրը, հեռացրեց Հովիկ Աբրահամյանին, բայց դա չլուծեց հանրության որևէ խնդիր, պետական որևէ խնդիր: Նույն կերպ, Սերժ Սարգսյանը վաղը այդ կերպ կլուծի իր մեկ այլ խնդիր՝ Կարեն Կարապետյանին հեռացնելով, կամ թողնելով, սակայն դրանից դարձյալ չի լուծվի հանրային ու պետական որևէ խնդիր և քաղաքացիները կշարունակեն լուծում փնտրել Հայաստանի սահմաններից դուրս:

Կառավարության գործունեության նշաձողի պետական անհրաժեշտությունն ուղղակի աղաղակող է, քանի որ Հայաստանը բացարձակապես չի կարող մտածել համակարգային առաջընթացի մասին, եթե հանրայնորեն ձևակերպված չէ ոչ միայն այն, թե ընդհանրապես շոշափելիորեն ինչ ենք մենք ուզում և որն է խնդիրը, որ պետք է լուծի կառավարությունը, այլ ձևակերպված չէ նույնիսկ նվազագույն շեմը, որից ցածր՝ Հայաստանը պարզապես չի կարող հանդուրժել: Նշաձողը այն թեկուզ բարակ թելն է, որը հանրությանը հնարավորություն է տալիս որոշակի վերահսկողություն սահմանել ներքաղաքական գործընթացների վրա և դրանք պահել ինչ որ վերահսկողական մակարդակում: Հակառակ պարագայում գործ ունենք պարզապես անսահմանափակ անպատասխանատվությամբ իշխանության հետ, որը պարզապես քողարկվում է խորհրդարանական կառավարման մոդելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում