Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Չինաստանի Ցինդաո քաղաքի պատվիրակությունը մտադիր է տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ

Չինաստանի Ցինդաո քաղաքի պատվիրակությունը մտադիր է տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ: Այս մասին նշվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի և ՉԺՀ Ցինդաո քաղաքի մունիցիպալ ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լյու Շենգժենի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից  հայտնում են, որ պատվիրակության կազմում էին ինչպես քաղաքի պետական մարմինների պաշտոնյաներ ու պատասխանատու աշխատակիցներ, այնպես էլ չինական մի քանի հայտնի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Հանդիպմանը ներկա էին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՉԺՀ-ում ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության ու ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։

Հովհաննես Ազիզյանը, ողջունելով հյուրերին, գոհունակություն է հայտնել  Ցինդաո քաղաքի ներկայացուցչական պատվիրակության Հայաստան կատարած այցի առիթով, նաև հույս հայտնել, որ այն կլինի հետաքրքիր և արդյունավետ հայ-չինական գործարար կապերի ամրապնդման ու տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից, քանի որ կան լավ նախադրյալներ և  երկու կողմերի ցանկություն՝ խթանելու այն:

«Չնայած Չինաստանի հետ ունենք առևտրաշրջանառության շուրջ 35% աճ, սակայն այդ ցուցանիշները մեզ չեն բավարարում, և մենք կցանկանայինք տեսնել չինական ներդրումներ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ինչպես նաև չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Չինաստան արտահանման լավ հնարավորություն է տեսնում հայկական վերամշակված գյուղմթերքի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց հետաքրքրությունները և ակնկալիքները։ Մասնավորապես քննարկվել են կենցաղային տեխնիկայի, շինանյութերի արտադրության, դեղագործության, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Չինական «Hisense» ընկերության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ հայկական կողմի հետ հետագա համագործակցության հնարավորությունները ճշգրտելու նպատակով:

Տիկին Լյու Շենգժենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է, որ Ցինդաո քաղաքի գործարարների մոտ  մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ։ Երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման համար նա առանձնակի կարևորել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացումը։

Նշենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչների նախաձեռնությամբ` Չինաստանի Շանդոնգ նահանգի Ցինդաո քաղաքում կառուցվող Belt&Road համագործակցության նորարարական կենտրոնի հետ` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում, այս տարվա հուլիսին նախաստորագրվել է երկու համաձայնագիր, որոնց համաձայն՝ նշված կենտրոնում հայկական կողմին անհատույց կտրամադրվի ընդհանուր 500 քառակուսի մետր կահավորված ցուցահանդեսային տաղավար և աշխատանքային տարածք: Վերջինիս պաշտոնական բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել չինական կողմին փոխանցել չինարեն տեղեկատվություն Հայաստանի տնտեսության գրավչության, ներդրումային ծրագրերի վերաբերյալ՝ այն Ցինդաո քաղաքի գործարար շրջանակներին փոխանցելու համար։ Կողմերը պայմանավորվորվել են առաջիկայում ավելի առարկայական քննարկումներ և հանդիպումներ կազմակերպել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում